ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

Երկերեսանիության չեմպիոնը

Երկերեսանիության չեմպիոնը
10.05.2025 | 20:35

Ներքին Հանդի բնակիչ, «Սոսիների պուրակ» արգելավայրի տնկարանի պատասխանատու Նորիկ Դանիելյանը երկերեսանիության չեմպիոն է։

Նրա կինը խելամիտ և շատ հարգելի ուսուցչուհի, անթաքույց նիկոլ փաշինյանի ամենաեռանդուն քննադատողներից է։

Այլ կերպ չի կարող լինել, երբ սեփական գյուղդ հենց նիկոլի դարաշրջանում հայտնվում է ադրբեջանցիների օկուպացիայի տակ։

Բայց, արի ու տես, նրա ամուսինը, որ տանը նիկոլ է քրֆում, առիթը բաց չի թողնում պռազդնիչնի կոստյումը հագնի ու վազի թուրքի կեպկով նիկոլ գրկի։

Նորիկ Դանիելյանն ընդամենը այն կերպարն է, ում օրինակով մենք հետևում ենք սյունեցու կերպարանափոխությանը, որ արդեն մեծ լոքերով դռները բաց է պահում` թշնամիներին Լեռնահայաստան մտցնելու ուղղությամբ։

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1470

Մեկնաբանություններ